Հեծանվային վարժանքներ

02 Մայ 2017

Հեծանվային վարժանքներ

Գյումրի և Ախուրյան համայքներում ապրիլի 13-18-ը երկուական հեծանվային վարժանքներ իրականացվեցին «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության և Վանաձորի ՀԿ Կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ: Վարժանքներն իրականացվել է «Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2016 թվականին և կրում է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով զարգացնել հեծանվային մշակույթը Հայաստանի հյուսիսային մարզերում և Վրաստանում: Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակն իր մասնակցությունն ունեցավ այս կարևոր նախաձեռնությանը: Կամավորները՝ հատկապես աղջիկները, ակտիվ կերպով ներգրավված էին վարժանքներին: Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ներգրավվածությունը նմանատիպ ծրագրերին կրելու է շարունակական բնույթ:

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն