Ուսումնական այցեր դեպի ՎԷԱ ցուցադրական և ՓԴԾ տեղամասեր

14 Ապր 2017

Ուսումնական այցեր դեպի ՎԷԱ ցուցադրական և ՓԴԾ տեղամասեր

Գյումրի քաղաքի Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնում անցկացված  «Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզի «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի» ծրագրի ներկայացմանը մասնակցում էին նաև Civil Voice ՀԿ Գյումրու կամավորները։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին թեմայի վերաբերյալ ուսումնական և տեղեկատվական նյութեր, ներկայացվեցին վերականգնվող էներգիայի տեխնոլոգիական մոդելները, այցելություններ կատարվեցին «Վերականգնվող էներգիայի  աղբյուրներ» ցուցադրական տեղամասեր Շիրակի մարզի մի շարք համայնքներում (Թորոսգյուղ, Բյուրակն, Քեթի և Փոքրաշեն): Տեղում մասնակիցները ծանոթացան փողոցային էներգաարդյունավետ լուսավորության համակարգերին, արևային ոռոգման և ջերմատան օդատաքացուցիչ համակարգերին, ինչպես նաև արևային չորանոցներին։   

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն