Դասընթաց Աշտարակ քաղաքում

15 Մար 2017

Դասընթաց Աշտարակ քաղաքում

Աշտարակ քաղաքում «Ակտիվ մասնակցություն, զարգացած համայնք» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց։ Ծրագրի նպատակն էր նպաստել Աշտարակ և հարակից համայնքների երիտասարդների շրջանում հանրային կյանքին ակտիվ մասնակցության կարևորմանը և դրա համար անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների զարգացմանը: Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել քաղաքացիական հասարակության, համայնքային զարգացման և երիտասարդական ոլորտներում ակտիվ և մեծ փորձառություն ունեցող Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանի հետ, ով ներկաների հետ կիսվեց իր փորձով՝ երիտասարդական և բնապահպանական ոլորտներում կատարված աշխատանքներով: Տեղի ունեցած հարց-պատասխանի արդյունքում Civil Voice ՀԿ գրասենյակի կողմից առաջարկվեցին հետագա համագործակցության և խնդիրների հաղթահարման շարունակական քայլեր:
Ծրագիրը իրականացվում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական աշխատողների վերապատրաստման» ծրագրի շրջանակներում:

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն