«Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը համայնքային մակարդակում. Լավագույն փորձը և քաղած դասերը»․ հանդիպում-քննարկում

14 Փտր 2017

«Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը համայնքային մակարդակում.  Լավագույն փորձը և քաղած դասերը»․ հանդիպում-քննարկում

Հայկական Կարմիր խաչի ընկերության հրավերով Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանը մասնակցեց հանդիպում-քննարկման «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը համայնքային մակարդակում. 

Լավագույն փորձը և քաղած դասերը» թեմայով:

Նախ տեղի ունեցավ հանդիպում Շիրակի մարզի Բասեն համայնքում և Բասեն համայնքի ղեկավարի կողմից ներկայացվեց իրենց համայնքում իրականացրած բնապահպանական ծրագրերի և այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների մասին: Արդեն Գյումրիում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:
Արևիկ Հովսեփյանը զեկույց ունեցով «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ից ներկայացրեց «Համայնքային մակարդակում ԿՓՀ գործողությունների պլանի մշակում և իրականացում» թեմայով:

Վարդան Մելիքյանը ներկայացրեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականության տեխնոլոգիական կարիքների գնահատման (UNEP/DTU) և կլիմայական ռիսկերի կառավարման փորձնական ծրագրերի (ՄԱԶԾ)իրականացման փորձը»:

Քրիստինե Հովսեփյանը / Հայաստան Ծառատունկ Ծրագիր /Էյ Թի Փի/ ներկայացրեց «Էյ Թի Փի»-ի փորձը կլիմայի փոփոխության մեղմման համատեքստում»:

Տեղի ունեցավ քննարկում հետագա քայլերի վերաբերյալ, որտեղ Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանն իր պատրաստակամությունը հայտնեց մարզում իրականացվելիք ծրագրերի ժամանակ համագործակցության և օգնության ձեռք մեկնելու մասով: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն