Գյումրին առանց տնակների

09 Փտր 2017

Գյումրին առանց տնակների

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին ներկա էր նաև Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանը, ով նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նիստը հագեցած օրակարգով էր: Քննարկվեցին հիմնադրամի այս ժամանակահատվածի թիրախ թաղամասի՝ Բարեկամության այգու տնակային թաղամասի մշտադիտարկման աշխատանքների, միջոցների հայթայթման հնարավորությունների, հանրային կապերի զարգացման, նոր ծրագրերի մշակման հետ կապված և այլ հարցեր, ընդունվեցին կարևոր որոշումներ: Հիմնադրամի ժամանակավոր հանձնախմբի նիստի ընթացքում էլ քննարկվեցին հիմնադրամի առաքելությանը, տեսլականին և ուղերձներին վերաբերող հարցեր:
 Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակը ժամանակավորապես իր վրա է վերցրել հիմնադրամի ֆեսբուքյան էջի առաջխաղացման և տարածման գործը:

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն