
18 Դեկ 2020
Պատերազմների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Մարդկության պատմության մեջ, պատերազմները, որպես այդպիսին՝ մարդկության հետ մեկտեղ ոչնչացնում են նաև բնաշխարհը: Այդ հակամարտությունների ընթացքում ստեղծված զանգվածային ռազմական արդյունաբերությունները կարծես նպաստավոր պայմաններ են ստեղծում առավել անմարդկային ապագայի։
Տնտեսական համակարգը, որն իրենից ենթադրում է անվերջ աճ և սպառում՝ չափազանց ռիսկային է մի մոլորակի համար, որի ռեսուրսներն անվերջ չեն:
Երբեմն պատերազմները, հատկապես գերտերությունների, գուցե արդարացված լինեին, եթե այդ ամենը կատարվեր հանուն ազգային անվտանգության կարևոր շահերի, մինչդեռ գերտերությունների կողմից տարբեր պատերազմական իրավիճակներում ածխածնի երկօքսիդի մեծաքանակ բաղադրիչների արտանետումներն եղել են ոչ այնքան հիմնավորված։ Այլ կերպ ասած գերտերությունները թունավորում են մոլորակը ունայն նախագծերի համար:
20-րդ դարը համարվում է հիմնականում նյութական առաջընթացի դար: Հարկ է նշել, որ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմը` տանկերի, ռմբակոծիչ ինքնաթիռների, թունավոր գազի և ատոմային զենքի արդյունաբերական դեմոնոլոգիայով, զոհեց ավելի քան 70 միլիոն մարդ: Պատերազմը պատճառեց բնապահպանական վնասների այնպիսի տեսակներ, որոնք նախկինում չեն եղել: Արկտիկայի հալումը ոչ միայն էկոլոգիական արտակարգ իրավիճակ է ստեղծում, այլ ամերիկացի, ռուս և չինացի ռազմական հրամանատարների աչքում ստեղծում է նաև պոտենցիալ նոր մարտադաշտ:
Այսպիսով չնայծ ներկայիս գլոբալ կլիմայական փոփոխություններին, երբ ամբողջ երկիր մոլորակը կանգնած է CO2-ի արտանետումները նվազեցնելու նպատակով իրականացվող ամենատարբեր միջոցառումների շեմին, սեպտեմբերի 27-ին Հայաստանը և Արցախն անկախ իրենց կամքից ներքաշվեցին պարտադրված պատերազմական գործողությունների մեջ։
Պատերազմը պարտադրված էր ցեղասպան Թուրքիայի և վայրագ Ադրբեջանի կողմից։ Պատերազմյան ողջ 44 օրվա ընթացքում թշնամին իրականացրեց մի շարք ռազմական հանցագործություններ, որոնք իրենց անդառնալի հետևանքներն ունեցան Արցախի չքնաղ բնաշխարհի վրա։ Պատերազմական գործողությունների արդյունքում կիրառված մի շարք արգելված զինատեսակները լուրջ վնաս են հասցրել, ինչպես Արցախի օդային, այնպես էլ ջրային համակարգերին։ Ներկայումս Արցախի ջրային պաշարները կանգնած են վերահսկողության և ջրերում առկա քիմիական տարրերի մոնիտորինգի պահանջի առջև։ Հատկապես իրենից լուրջ վտանգ է ներկայացնում թշնամու կողմից ֆոսֆորական ռումբի կիրառումը, որի հետևանքները առավել ակնառու կդառնան մոտակա տարիների ընթացքում։ Սպիտակ ֆոսֆորի կիրառումը կարող է հանգեցնել բնապահապանական լուրջ աղետի, իր բացասական ազդեցությունը ունենալով ինչպես բուսական, այնպես էլ կենդանական համակարգի վրա։
Նման պատերազմական գործողությունները, բացի մեծաքանակ մարդկային զոհերից, իրականացրեցին նաև հսկայական մասշտաբների աղտոտումներ, կարծես ապահովելով հասանելիությունը այն նույն թունավոր ռեսուրսի, որը առավելագույնս պատասխանատու է մեր կլիմայի խանգարման համար:
Այսօր Հայասանը կանգնած է պատերազմական վայրագ հետևանքները վերացնելու մարտահրավերի առջև։ Չնայած այն հանգամանքին, որ խնդիրն ունի և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ էկոլոգիական ասպեկտներ, այնուամենայնիվ, այն պահանջում է համակարգային լրջագույն մոտեցում։

11 Դեկ 2020
Աղբավայրերի անմխիթար վիճակը
https://armlur.am/1070416/?fbclid=IwAR3wckjvIkYP1rn1w6QdXkTUinUjHJXMfs5XrPqqvO5XZXDtuLsP_5KO0_4
Լուսանկարը՝ Մանուկ Մանուկյանի
Civil Voice
Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն
Ամսվա տեսանյութերը
Civil Voices տեսանյութեր